«Փառատոնը երիտասարդ արվեստագետների համար ավելի փորձառու արվեստագետների հետ շփվելու եւ իրենց ազատորեն դրսեւորելու լավ հնարավորություն է», - ասում է Դավիթ Կարեյանը:
«Այլընտրանքային փառատոնն ամեն տարի տարբեր խորագրերով է ներկայանում հանրությանը, այս անգամ խորագիրը հետեւյալն էր` ժամանակակից փորձառություն»:
Այս տարի փառատոնն ավելի ընդգրկուն է: Փառատոնին մասնակցում են 60 արվեստագետներ` 15-ից 35 տարեկան: Մասնակցում են նաեւ արվեստագետներ Վանաձորից եւ Գյումրիից:
Պարոն Կարեյանը նշեց, որ, ի տարբերություն մյուս ցուցահանդեսների, այս ցուցահադեսի առավելությունն է այն, որ ցուցահանդեսի կազմակերպիչը չի ընտրում արվեստագետներին եւ նրանց նկարները, այլ արվեստագետներն իրենց ընտրությամբ են ներկայացնում աշխատանքը:
Ժամանակակից փորձառության ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հունիսի 7-ը:
Անի Թադեւոսյան