Մատչելիության հղումներ

Մեղադրյալ Աշոտ Զաքարյանը միանում է ազատամարտիկների եւ հարազատների հացադուլին


«Կումայրի» ջոկատի հրամանատար Աշոտ Զաքարյանը, որը մեղադրվում է նախագահական ընտրությունների օրը ընտրական հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեջ, այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է, որ միանում է մոտ 50 ազատամարտիկների եւ իր հարազատների՝ Գյումրիում այսօր սկսած հացադուլին:

Այսօր երեկոյան Գյումրիում հացադուլ են հայտարարել 22 ազատամարտիկներ եւ Աշոտ Զաքարյանի ազգականները:

Միեւնույն ժամանակ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը, որը մեղադրվում է նույն գործով, դադարեցրել է մի քանի օր առաջ սկսած հացադուլը:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG