Մատչելիության հղումներ

Դաշնակցական երեք նախարարները հրաժարական կներկայացնեն՝ բյուրոյի անդամ ընտրվելու պատճառով


Դաշնակցական երեք նախարարները կուսակցության ընդհանուր ժողովում ընտրվել են բյուրոյի անդամ, եւ նրանց փոխարեն Դաշնակցությունը նախարարության նոր թեկնածուներ կառաջադրի: Այդ մասին այսօր հայտնել է բյուրոյի ներկայացուցիչ վերընտրված Հրանտ Մարգարյանը:

Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը առաջիկա շաբաթվա ընթացքում հրաժարական կներկայացնեն:

Սպասվում է, որ նոր թեկնածուների անունները Դաշնակցությունը կհրապարակի մոտ օրերս՝ Գերագույն մարմնում համապատասխան որոշում ընդունելուց հետո:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG