Մատչելիության հղումներ

Ավարտվեց Կաննի 61-րդ փառատոնը


Կանն 2008-ի գլխավոր մրցանակին` Ոսկե արմավենուն, արժանացավ ??ֆրանսիացի ռեժիսոր Լորան Կանտեի «Պատերից ներս» ֆիլմը, որը մեծ հաղթանակ էր ??ֆրանսիական կինոյի համար, քանի որ Կաննում ?ֆ??????րանսիացիները վերջին անգամ մրցանակի արժանացել էին 1987 թվականին:

Հաջորդ մրցանակը` Գրան պրին, բաժին հասավ Իտալիային: Կաննի այս տարվա ժյուրին բարձր գնահատեց իտալացի ռեժիսոր Մատտեո Գառոնեի «Գոմորա» ժապավենը:

Լավագույն ռեժիսոր ճանաչվեց ազգությամբ թուրք Նուրի Բիլգ Սեյլանը` «Երեք կապիկ» աշխատանքի համար:


Կնոջ լավագույն դերի համար մրցանակի արժանացավ բրազիլացի դերասանուհի Սանդրա Կորվելոնին «Անցման գիծը» ??ֆիլմում կատարած դերի համար, իսկ լավագույն դերասան ճանաչվեց Բենիսիո դել Տոռոն Պուերտո Ռիկայից` «Չե» ?ֆիլմում Չե Գեւարային մարմնավորելու համար:

Լավագույն սցենարի համար սահմանված մրցանակը բաժին հասավ բելգիացի անվանի Դարդեն եղբայրներին, իսկ «Հատուկ հայացք» մրցույթում հաղթանակ տարավ ռուսաստանցի Սերգեյ Դվորցեւոյը՝ «Կակաչ» ֆիլմի սցենարի համար:


Կաննում այս տարի Քլինթ Իսթվուդը գլխավոր մրցանակի չարժանացավ հիմնական մրցույթում, փոխարենը անվանի դերասանն ու ռեժիսորը ?Կաննի հատուկ մրցանակի արժանացավ՝ կինոյում ունեցած վաստակի համար, նույն մրցանակը ստացավ նաեւ ?ֆ?րանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը:


Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG