Եթովպիայի նախկին առաջնորդ Մենգիստու Հայլե Մարիամն այսօր հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի՝ ցեղասպանության մեղադրանքով: Նա այժմ բնակվում է Զիմբաբվեում:
Մենգիստուն երկիրը ղեկավարել է 17 տարի շարունակ, դաժանորեն ճնշելով եւ վերացնելով ընդդիմախոսներին:
Եթովպիայի Գերագույն դատարանի ղեկավար Դեստա Գեբրուն այսօր հայտարարել է, որ Մենգիստուն եւ 17 այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր նույնպես մահապատժի են դատապարտվել, «տանջել եւ սպանել են հազարավոր անմեղ մարդկանց, ինչը Եթովպիայի օրենքներով ցեղասպանություն է համարվում»: