Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի միջադեպի մասնակիցների դատավճիռները մնացին ուժի մեջ


Այսօր Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը ուժի մեջ թողեց նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանրահավաքներից մեկում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ՝ Մկրտիչ եւ Ժորա Սափեյան եղբայրների եւ Հայկ Գեւորգյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Ապրիլի 15-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 27-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրողների հետ Թալինում կազմակերպած հանդիպման ժամանակ Սարգիս Կարապետյանի նկատմամբ խուլիգանություն կատարելու համար Մկրտիչ Սափեյանին դատապարտեց 2 տարվա, Ժորա Սափեյանին՝ 2,5 տարվա, իսկ Հայկ Գեւորգյանին՝ 1,5 տարվա ազատազրկման:

Սափեյանների եւ Գեւորգյանի պաշտպան Հովիկ Արսենյանն այն ժամանակ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսպես որակեց դատավարությունը. - «Դա խեղկատակություն էր՝ այսօր իրավական հարթությունում չենք: Ողջ դատաքննությամբ հիմնավորվել է, որ իմ պաշտպանյալները խուլիգանություն չեն կատարել, եւ հանցակազմի բացակայությամբ գործը պետք է կարճվեր»:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG