Թեեւ վրաց ընդդիմությունը եւ անգամ արեւմտյան դիտորդները խոսում են մայիսի 21-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում տեղ գտած որոշ խախտումների ու կեղծիքների մասին, բայց Արեւմուտքում գերակշռում է այն տեսակետը, որ ընդդիմության դիրքերի թուլացումը օբյեկտիվ իրողություն է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան:
«Միացյալ ընդդիմությունն ընտրաշավի ընթացքում ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեց «Սահակաշվիլիի արյունոտ վարչակազմի» խիստ քննդատության վրա` չներկայացնելով գործողությունների հստակ ծրագիր: Սա է պատճառը, որ ընդդիմության վարկանիշը սկսեց նվազել: Մի քանի ամիս առաջ Գաչեչիլաձեն մոտ 50 տոկոս վստահության վարկանիշ ուներ, այսօր այն նվազել է` դառնալով 20 տոկոս», - նշեց Բրայզան` հավելելով. - «Մենք ցավով ենք սա արձանագրում: Սա չի նշանակում, որ Միացյալ Նահանգներն ուզում են, որ Վրաստանի կառավարությունը փոխվի, սակայն մենք կցանկանայինք, որ Վրաստանում լինի կենսունակ ու մրցունակ ընդդիմություն»:
Ամերիկացի դիվանագետի խոսքերով` պաշտոնական Վաշինգտոնի գլխավոր սպասելիքն այս ընտրություններից Վրաստանի քաղաքական համակարգի կայունացումն է. - «Սա հնարավորություն է, որ վրացական քաղաքականությունը փողոցներից վերադառնա խորհրդարան: Այլ նպատակ Բուշի վարչակազմը չունի, եւ նույն նպատակն է ունենալու ամերիկյան հաջորդ վարչակազմը: Կրկին ստիպված եմ ասել` ցավալի է, որ միացյալ ընդդիմությունը զիջում է իր դիրքերը: Հույս ունենք, որ այլ քաղաքական ուժեր եւս կհայտնվեն խորհրդարանում եւ կառուցողական ու հետեւողական կերպով կբանավիճեն կառավարության հետ` փորձելով խորացնել ժողովրդավարությունը երկրում: Ավելի կարեւոր խնդիր այսօր Վրաստանում մենք չունենք»:
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կավարտի ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը:
Արդեն իսկ ակնհայտ է, որ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ղեկավարած «Միացյալ ազգային շարժումը» ապագա խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է ունենալու: Ըստ պաշտոնական տվյալների` նախագահամետ ուժերը հաջողության են հասել ոչ միայն համամասնական ընտրակարգով, այլեւ մեծամասնական ընտրատարածքներում: Ընդդիմությունը պարտություն է կրել անգամ մայրաքաղաք Թբիլիսիում, ուր դեռ մի քանի ամիս առաջ` նախագահական ընտրությունների ժամանակ, Սահակաշվիլին չէր կարողացել հաղթել` ստանալով քվեների մոտ 30 տոկոսը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա