Մատչելիության հղումներ

Մեկնարկեցին Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի երեւանյան հյուրախաղերը


Հյուրախաղերի կազմակերպման գործում իր դերն ունի նաեւ Հայաստանի թատերական գործիչների միությունը: Միության նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքերով` այս հյուրախաղերը իսկական տոն են հայ թատերասերների համար:

«Թատերական գործիչների միության նախաձեռնությամբ թատրոններին անվճար տոմսեր են տրամադրվել, որպեսզի ներկայացումները դիտելու գա Հայաստանի թատերական աշխարհի զգալի մասը», - նշում է Հակոբ Ղազանչյանը:

«Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովը ակնկալում է Հայաստանում տեսնել պատրաստված եւ նրբազգաց հանդիսատես:

«Մենք շատ մանրամասն ենք պատրաստվել այս հյուրախաղերին, մեծ ուշադրությամբ ծրագրել ենք հյուրախաղերի ողջ ընթացքը եւ երկար ժամանակ որոշել ենք` ինչ ներկայացումներ մատուցել հայ հանդիսատեսի ուշադրությանը», - ասում է Վորոբյովը:

Ներկայացումները տեղի կունենան Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական եւ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնների բեմահարթակներում:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG