Հայաստանի կառավարությունն այսօր որոշել է Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար ցմահ նշանակել հատուկ թոշակ` Հայաստանի նախագահի աշխատավարձի 80 տոկոսի չափով, միջոցներ կհատկացվեն նաեւ Ռոբերտ Քոչարյանին բնակարանով ապահովելու համար, նա կունենա գրասենյակ Երեւանում:
Ռոբերտ Քոչարյանն ամսական 320 հազար դրամ հատուկ կենսաթոշակ կստանա այնքան ժամանակ, մինչեւ չունենա ընտրովի կամ նշանակովի այնպիսի պաշտոն, որի համար ավելի բարձր աշխատավարձ կստանա: Իսկ եթե այդ աշխատավարձը ցածր լինի 320 հազար դրամից, պետությունը նրան կվճարի միայն տարբերությունը:
Կառավարությունը նաեւ պետական գույքի կառավարման վարչությանը հանձնարարել է առաջարկություն ներկայացնել՝ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին բնակարան գնելու գումարի շուրջ, որը պետք է մինչեւ հունիսի վերջ հատկացվի պահուստային ֆոնդից:
Առայժմ հայտնի չէ, թե որտեղ կամ ինչ բնակարան կընտրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար պետությունը կամ հենց ինքը:
Պետգույքի կառավարման վարչության պետին եւ Երեւանի քաղաքապետին կառավարությունը հանձնարարել է համատեղ միջոցներ ձեռնարկել՝ Ռոբերտ Քոչարյանին Երեւանում գրասենյակ տրամադրելու համար:
Բնակարանները պաշտոնաթող նախագահներին տրամադրվում են սեփականության իրավունքով, գրասենյակները՝ մինչեւ 70 տարին լրանալը: Գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականցվում է պետական միջոցների հաշվին: Նախկին նախագահը կարող է պետությունից վարձատրվող առավելագույնը երեք հաստիքային աշխատող պահել գրասենյակում:
Տարեկան երկու անգամ եւ տասնական օրից ոչ ավելի պաշտոնաթող նախագահը կարող է պետության հաշվին ճամփորդել այլ երկրներ: Պետությունը նրան ապահովում է անձնական պահպանությամբ, որից նա կարող է ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել:
Կառավարությունն առայժմ չի անդրադարձել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կենսաթոշակի չափին, չնայած օրենքի փոփոխություններից դա ենթադրելի է: Մինչեւ մայիսին դրանց ուժի մեջ մտնելը պաշտոնաթող նախագահն ստացել է գործողի աշխատավարձի 75 տոկոսը՝ 300 հազար դրամ կենսաթոշակ: Քանի որ նրա թեկնածուական հայտարարագրում գրված է, որ Մատենադարանում հասարակական կարգով է աշխատում, ենթադրվում է, որ օրենքով նրան ամսական պետք է հատկացվի եւս 20 հազար դրամ:
Ռուզան Խաչատրյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)