Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը մեզ համար անհրաժեշտություն է»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Եվրամիության անդամ երկրների դեսպաններին հավաստիացրել է, որ ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը իշխանությունների համար անհրաժեշտություն է:

Խոսելով նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, Սերժ Սարգսյանը, ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, ընդգծել է, որ իշխանությունները պատասխանատու են երկրում տեղի ունեցող գործընթացների համար եւ հետեւանքների վերացումը տեսնում են Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում ամփոփված դրույթների իրագործման մեջ:

«Զրույցի ընթացքում նախագահը պարզաբանումներ է տվել նաեւ դիվանագետներին մտահոգող խնդիրների վերաբերյալ»,֊ - հայտնել է մամլո գրասենյակը՝ առանց մանրամասնելու, թե որոնք են եղել Եվրամիության անդամ երկրների դեսպաններին մտահոգող խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG