Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ում կոռուպցիա՞, թե՞ դրամաշորթություն


«Կաշառակերություն բուհական համակարgում gույություն ունեցել է, այդ թվում նաեւ պետական համալսարանում: Մենք երբեք դա չենք ժխտել, դրա մասին բարձրաձայնել ենք», - «Մաքս Լիբերթի»-ին այսօր ասաց համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Ռեկտորը, սակայն, ցանկացավ տարբերակել կոռուպցիան կաշառակերությունից եւ հավելեց, որ, իր կարծիքով, մայր բուհում կոռուպցիա չկա: Իսկ կատարվածում Արամ Սիմոյանը, տվյալ դասախոսից զատ, տեսնում է նաեւ գումար առաջարկող ուսանողի, ամբիոնի վարիչի, դեկանի եւ իր մեղքը:

Նրա կարծիքով, այս դեպքը կարող է մյուսների համար ահազանգ լինել:

«Դասախոսը չպետք է մոռանա, թե որտեղ է գտնվում», - ասում է Սիմոնյանը:

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Կարո Կարապետյանը կիսում է ռեկտորի կարծիքը, բայց չի ընդունում դասախոսին հանցագործի պես ձեռնաշղթաներով համալսարանից դուրս տանելը:

Շուրջ 300 ուսանողներ ստորագրել են մի միջնորդություն, որով, իրենց վկայությամբ, չեն խրախուսում տեղի ունեցածը, այլ պահանջում են մեղմ վերաբերմունք դասախոսի նկատմամբ:

Ուսանողերի կազմակերպած ստորագրահավաքի մասին ռեկտորն իր կարծիքն ունի՝ նա մտավախություն ունի, որ հենց այդ ուսանողներն են գումար առաջարկողները:

Արամ Սիմոնյանն ասում է, որ առաջիկայում իրենք որոշակի ծրագրեր ունեն համալսարանում տեղի ունեցող ցանկացած գործընթաց թափանցիկ դարձնելու համար: Միաժամանակ ռեկտորը փաստեց, որ համալսարանում կաշառակերությունն ամբողջովին վերացնելը բարդ գործ է:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG