Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում երեկ հայտնաբերվել եւ ձերբակալվել է Գնել Թովմասյանը` մարտի 1-ին Երեւանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ հրահրելու կասկածանքով:
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հաղորդագրության համաձայն` Հայաստանի քաղաքացի Գնել Թովմասյանը կասկածվում է զանգվածային անկարգությունների մասնակիցներին շշալցված դյուրավառ հեղուկ, մասնավորապես բենզին բաժանելու մեջ:
Շշալցված բենզինն օգտագործվել է Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում ավտոմեքենաներ հրկիզելու, անկարգություններ կատարելու, ինչպես նաեւ ոստիկանության զորքերի ներկայացուցիչներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու համար:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)