Մատչելիության հղումներ

Ամփոփվեց «Ո՞րն է հանդուրժողականության սահմանը» շարադրությունների մրցույթը


Շարադրության մրցույթին մասնակցել է 100 աշակերտ Երեւանից եւ մարզերից: «Փրկենք երեխաներին» հայաստանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանն ասաց, որ իրենք հաղթող են ճանաչել այն ստեղծագործությունները, որոնցում աշակերտները թեման «ճիշտ են ըմբռնել եւ յուրովի մոտեցել»:

Կազմակերպությունը 100-ից ընտրել է 5 աշակերտի աշխատանքները, որնցից 2-ը արժանացան գլխավոր, իսկ 3-ը` խրախուսական մրցանակների:

Իրինա Սաղոյանը տեղեկացրեց, որ «Հանդուրժողականության կրթություն» ընդհանուր ծրագիրը սկսվել է 2004 թվականից եւ իրականացվում է Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում:

«Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր երկրում նկարահանվել են ֆիլմեր հանդուրժողականության թեմայով, որոնք դիտել է շուրջ 2 միլիոն երեխա: Նաեւ ցուցադրել ենք տարբեր թեմաներով հեռուստատեսային տիկնիկային ներկայացումներ», - ասաց Իրինա Սաղոյանը:

Աշակերտները նշեցին, որ ցանկացել են մասնակցել մրցույթին, քանի որ հասկանում են` հասարակությունն անհանդուրժող է դարձել եւ իրենք այդ պատմությունները գրել են` նկատի ունենալով իրենց ընտանիքի, դպրոցի եւ երկրի օրինակը:

«Մեր երկրում անհադուրժողականությունը ծնվում է, երբ կան ֆինանսական խնդիրներ կամ անարդարություն», - նկատեց Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ջուլիա Նավարոսյանը:

«Անհանդուրժողականության դրսեւորում էր մարտի 1-ը, մարդիկ պետք է համբերատար լինեն միմյանց հանդեպ», - հավելեց Քաջարանի թիվ 2 դպրոցի սան Աննա Պետրոսյանը:

Վերջում նրանք կազմակերպիչների կողմից ստացան վկայականներ, գրքեր եւ հրավիրվեցին ռեստորան` նշելու հաղթանակը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG