Մինչեւ 2011 թվականը Ռուսաստանից ստացվող գազի սակագնի փոփոխությունը կհամաձայնեցվի «քայլ առ քայլ»: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի երեկ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ: «Գազպրոմ»-ի նախագահը նույն օրը ավելի վաղ հանդիպում էր ունեցել նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, «հաշվի առնելով «Հայռուսգազարդ»-֊ում «Գազպրոմ»֊-ի 72 տոկոս բաժնեմասը, ինչպես նաեւ Հայաստանի սուբյեկտների համար ապահովել կանխատեսելիություն եւ մատչելիություն»:
Սերժ Սարգսյանը նաեւ փաստել է, որ «իրականացվող լայնածավալ գազիֆիկացման արդյունքում Հայաստանն այսօր աշխարհի ամենագազիֆիկացված երկրներից մեկն է»:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)