Մատչելիության հղումներ

Հայաստանցի դիտորդները մեկնել են Թբիլիսի


Վրաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար Թբիլիսի են մեկնել Ազգային ժողովի հանրապետական պատգամավորներ Վլադիմիր Բադալյանը եւ Արմեն Պուրտոյանը:

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Վրաստանում դիտորդական առաքելություն կիրականացնի հանձնաժողովի արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Ատոմ Մխիթարյանը:

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան մայիսի 21-ին:

150-֊տեղանոց խորհրդարանի կեսն ընտրվելու է կուսակցական, մյուս կեսը՝ անհատական սկզբունքով: Ընտրություններին մասնակցելու է 9 կուսակցություն եւ դաշինք:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG