Մատչելիության հղումներ

Գերմանիայի ֆինանսների փոխնախարարը դարձավ Եվրաբանկի ղեկավար


Գերմանիայի ֆինանսների փոխնախարար Թոմաս Միրոուն այսօր դարձավ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ:

Բանկը ստեղծվել է 1991 թվականին՝ նախկին խորհրդային հանրապետություններում տնտեսական բարեփոխումները խթանելու նպատակով:

«Հպարտ եմ, որ աշխատելու եմ մի կառույցում, որն այնքան շատ բան է արել Բեռլինի պատի փլուզումից հետո»,֊ - ասել է Միրոուն բանկի կառավարիչների խորհրդի կողմից այդ պաշտոնում նշանակվելուց հետո:

Միրոուն այդ պաշտոնում փոխարինեց ֆրանսիացի Ժան Լեմիերին, որը բանկի նախագահն էր 8 տարի շարունակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG