Մատչելիության հղումներ

Բողոքում են անձեռնմխելիությունից զրկված 4 պատգամավորների ընտրողները


Այսօր Հայաստանի խորհրդարանի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել մարտի 1֊-ի իրադարձություններից հետո անձեռնմխելիությունից զրկված 4 պատգամավորների մի խումբ ընտրողներ:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին հասցեագրված նրանց նամակում նշված է. - «Այսօր կալանավորված են մեր կողմից ընտրված պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը, իսկ Խաչատուր Սուքիասյանը ստիպված է թաքնվել: Արդյունքում մենք զրկված ենք խորհրդարանում մեր ձայնն ունենալու սահմանադրական իրավունքից»:

Ցուցարարները պահանջել են «դադարեցնել պատգամավորների նկատմամբ անհիմն հետապնդումները, վերականգնել նրանց բարի անունն ու արժանապատվությունը»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG