Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը կգլխավորի նորաստեղծ հակակոռուպցիոն խորհուրդը


Ինչպես երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կգլխավորի նորաստեղծ հակակոռուպցիոն խորհուրդը:

«Մենք ստեղծում են հակակոռուպցիոն խորհուրդ, որը կգլխավորի նախագահը», - «Ինտերֆասք» գործակալության փոխանցմամբ, ասել է Նարիշկինը` հավելելով, որ ձեւավորված աշխատանքային խումբը պետք է մեկ ամսվա ընթացքում մշակի գործողությունների ծրագիր:

«Ինձ հրահանգված է գլխավորել այդ խումբը», - հավելել է Սերգեյ Նարիշկինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG