Ուրբաթ օրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ-ի աջակցության համակարգող Թոմ Ադամսին:
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ` քննարկվել են Հայաստանում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության եւ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը եւ դրանց հեռանկարները:
«Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում հետընտրական զարգացումներին: Այդ առումով Թոմ Ադամսմ ընդգծեց իրադրության անկողմնակալ եւ ճշգրիտ գնահատման անհրաժեշտությունը: Նախարար Նալբանդյանն իր հերթին վերահաստատեց Հայաստանի իշխանությունների վճռականությունը ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, քանզի դա հայ ժողովրդի կողմից գիտակցաբար ընտրված զարգացման ուղին է», - ասված է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրությունում: