«Նորաստեղծ ակումբը պետք է օգնի քաղաքականությամբ զբաղվել ցանկացող երիտասարդներին` փորձ ձեռք բերելու եւ համագործակցելու ավագ սերնդի քաղաքական gործիչների հետ», - նշեց նախաձեռնող խմբի անդամ Կարեն Վարդանյանը:
Երիտասարդական քաղաքական ակումբի անդամները նշեցին, որ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից, կողմնորոշումներից կամ նախընտրություններից, ակումբին կարող են անդամակցել երկրի քաղաքական կյանքին ակտիվորեն մասնակցելու ցանկություն եւ ներուժ ունեցող երիտասարդները:
Կարեն Վարդանյանը նշեց նաեւ, որ իրենց նախաձեռնության համար շատ կարեւոր է ավագ սերնդի քաղաքական գործիչների աջակցությունն ու նրանց հետ փորձի փոխանակումը: Երիտասարդական քաղաքական ակումբի ստեղծման գործընթացում առաջին աջակցողներից է եղել ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձություններից հետո որոշակի լարվածություն է տիրում նաեւ քաղաքական դաշտի, այսպես ասած, երիտասարդական հատվածում` լարվածություն կա տարբեր կուսակցությունների երիտասարդական թեւերի միջեւ:
Արշակ Սադոյանի վկայությամբ՝ երիտասարդական քաղաքական այս ակումբը չի հանդիսանալու միջնորդ ընդդիմության եւ իշխանության միջեւ եւ չի փորձելու հաշտեցնել իշխանության երկու ճյուղերին: Ակումբի առաջնահերթ խնդիրն ու նպատակը քաղաքականությամբ զբաղվել ցանկացող երիերիտասարդներին օգնելն է` ձեռք բերելու գիտելիքներ եւ փորձ:
Անի Թադեւոսյան