Մատչելիության հղումներ

Մուկն ու կատուն... հոսանքահարվել են եւ խափանել Տիրանայի էլեկտրամատակարարումը


«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, մայիսի 15-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մի կատու հետապնդել է մկանը, վերջինը խուճապահար բարձրացել է բարձրավոլտ էլեկտրագծի սյան վրա, կատուն էլ` ետեւից:

Ֆիզիկայի օրենքներին անտեղյակ երկու հավերժ մրցակից կենդանիները խճճվել են հզոր հոսանք փոխադրող էլեկտրալարերի մեջ եւ հոսանքահարվել: Ըստ էներգահամակարգի աշխատակիցների` սատկած կենդանիները գրեթե անճանաչելի են դարձել:

«Մենք լուսանկարել ենք նրանց մոխրացած լեշերը, այսպիսի պատմություն մեզ մոտ դեռ չէր եղել», - «Ռոյթերզ»-ին ասել է ընկերության աշխատակիցը:

Այս ամենի արդյունքում Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի որոշ շրջաններ 72 ժամով զրկվել են հոսանքից, եւ էլեկտրամատակարարումը միայն այսօր է վերականգնվել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG