Մատչելիության հղումներ

«+ Կինո»` նոր ամսագիր կինոյի եւ արվեստի մասին


Կինոգործիչների միության նոր ամսագիրը լույս է տեսնելու 3 ամիսը մեկ անգամ՝ մշակույթի նախարարության աջակցությամբ: «Ընդ որում, աջակցությունը նաեւ ֆինանսական է», - ասում է Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը:

2007-ին Կինոգործիչների միությունն արդեն ամսագիր հրատարակելու փորձ արել է: «Կինո+» խորագրով ամսագիրը, սակայն, առաջին եւ միակ համարից հետո այլեւս լույս չի տեսել` համահեղինակների հետ ունեցած խնդիրների պատճառով:

«Այս մեկը կանոնավոր կերպով լույս կտեսնի», - խոստանում է Ռուբեն Գեւորգյանցն ու ավելացնում. - «Ամսագիրը նախատեսված է հասարակության լայն շրջանակների համար, խիստ մասնագիտական վերլուծություններ ու քննադատական հոդվածներ չկան, համենայն դեպս, մեր ամսագիրը լուրջ ամսագիր է»:

Ամսագիր հրատարակելը, Ռուբեն Գեւորգյանցի խոսքերով, բավական թանկ «հաճույք» է` մեկ համարի տպագրությունը 12 հազար դոլարից ավելի է արժեցել: «+ Կինո»-ը լույս է տեսնելու 1000 օրինակ տպաքանակով, իսկ վաճառքի գինը 800 դրամ է:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG