Ղարաբաղյան հակամարտության վերսկսման ռիսկերը աճում են: Նման եզրակացության են հանգել Jane’s հետազոտական կենտրոնի մասնագետները` վերլուծելով իրավիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում, ինչպես նաեւ արտաքին գործոնների ազդեցությունը:
«Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին իրադրությունը եւ արտաքին գործոնները, ազդելով Lեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության վրա, սկսել են մեծացնել ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդքան բարձր գնահատվող կայունությունը վերածվում է լճացման` զարգացմանը նպաստելու փոխարեն», - ասված է Jane’s-ի զեկույցում, ըստ որի, մասնավորապես, մարտի 4-ին հայ - ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում զինադադարի խախտումը «վկայությունն է մեծացած ռիսկերի, որ գոյություն ունեցող ստատուս քվոն սկսում է բերել տարածաշրջանին»:
Հակամարտության վերսկսման ռիսկերի մեծացմանը նպաստող ներքին գործոնների թվում վերլուծաբանները մատնանշում են թե' Հայաստանում եւ թե' Ադրբեջանում գոյություն ունեցող, իրենց ձեւակերպմամբ, կառավարման «կիսաավտորիտար» համակարգերը:
Ներկայացնելով Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած գործընթացները` Jane’s-ի փորձագետները նշում են. - «Բանակի ազդեցությունը նոր նախագահին թույլ կտա վերահսկել իրավիճակը երկրում, սակայն հետընտրական բողոքի ակցիաների ճնշմանը հաջորդած տարաձայնությունների խորացումը հայաստանյան հասարակության ներսում շարունակական մարտահրավեր կհանդիսանա Սարգսյանի համար»:
Ըստ վերլուծաբանների, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վրա կազդեն նաեւ Ադրբեջանում հոկտեմբերին նախատեսված նախագահական ընտրությունները. - «Թեեւ այս ընտրությունները դժվար թե ավելի ժողովրդավարական լինեն, քան նախորդները, բայց հասարակության ըմբոստացման ռիսկը ցածր է: Հասարակության մեջ վաղուց հիասթափություն կա ընտրական գործընթացի նկատմամբ»:
Ոստի, ըստ Jane’s-ի փորձագետների, հակամարտության վերսկսման քաղաքական հիմնական ռիսկերից մեկը այն է, որ ուշադրություն շեղելու համար ե’ւ Հայաստանի, ե’ւ Ադրբեջանի իշխանությունները զարկ են տալու ազգային գաղափարների քարոզչությանն ու ռազմատենչ հռետորաբանությանը:
Քննարկելով երեք սցենար` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը, ստատուս քվոյի պահպանումը եւ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը, Jane’s-ի փորձագետները առավել հավանական են համարում դրանցից երկրորդը:
Միաժամանակ, ինչպես ընդգծում են նրանք, «եթե ստատուս քվոյի պահպանումը ավելի փոքր ռիսկեր է պարունակում կարճաժամկետ հեռանկարի համար, այդ ռազմավարությունը պոտենցիալ բարձր ռիսկեր է պարունակում ապագայի համար` նպաստելով սպառազինությունների մրցավազքին, արգելակելով տնտեսական եւ քաղաքական բարեփոխումները եւ խոչընդոտելով ինտեգրումը եվրոպական եւ եվրոատլանտյան կառույցներին»:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա