Մատչելիության հղումներ

Վարդգես Գասպարին հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել


Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նախնական կալանքում գտնվող Վարդգես Գասպարին մայիսի 14-ից մինչեւ մայիսի 17-ը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել` այդ մասին համապատասխան դիմում հղելով արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամլո քարտուղար Արսեն Բաբայանի փոխանցմամբ` Գասպարին տեղափոխվել է հատուկ խուց, նրա նկատմամբ սահմանվել է բժշկական հատուկ հսկողություն: Բժշկական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների ծառայությունների կողմից կատարվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները:

Քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության անցկացրած բժշկական զննության արդյունքում կազմվել է տեղեկանք, համաձայն որի` Գասպարիի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Ծագումով իրանահայ Վարդգես Գասպարին Հայաստանի քաղաքացի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG