Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ վավերացրել է «Lիազորություններն ավարտած նախագահների պատմական ժառանգության կենտրոնների մասին» օրենքը:
Ապրիլի 25-ին Պետդումայի ընդունած եւ մայիսի 6-ին Դաշնության խորհրդի հաստատած օրենքով նախատեսվում է ստեղծել հատուկ կենտրոն, որը կներառի նախագահների անձնական իրերի եւ լուսանկարների թանգարան, նախագահական արխիվ եւ գիտական գրադարան: Կենտրոնը գլխավորող երկրի նախկին նախագահը եւ գիտաշխատողները զբաղվելու են Ռուսաստանի հետագա զարգացման հեռանկարների վերլուծությամբ եւ հնարավորություն են ունենալու հանդես գալ իրենց առաջարկներով:
Փաստաթղթի հեղինակները հիմնականում հիմնվել են ԱՄՆ-ի փորձի վրա, որտեղ համապատասխան օրենքն ընդունվել է 1955 թվականին եւ արդեն գործում են պետության կողմից ֆինանսավորվող 12 նախագահական գրադարաններ:
Ռուսաստանում յուրաքանչյուր նախագահի պատմական ժառանգության կենտրոնի ստեղծման համար ի սկզբանե հատկացվելու է 1 միլիարդ 225 միլիոն ռուբլի, իսկ հետագա գործունեության համար տարեկան տրամադրվելու է այդ գումարի մեկ տասներորդը:
Ռուսաստանի նախկին նախագահներից նման կենտրոններ կստեղծվեն Բորիս Ելցինի եւ Վլադիմիր Պուտինի համար. Միխայիլ Գորբաչովը նախկին Խորհրդային Միության, այլ ոչ թե Ռուսաստանի նախագահն էր:
Օրենքի ընդունման նախաձեռնությամբ հունվարին հանդես էր եկել Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա