Մատչելիության հղումներ

Հայաստանի նորանշանակ արտգործնախարարին շնորհավորել է Ժակ Շիրակը


Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին շնորհավորել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը:

«Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ մուտք եք գործել Հայաստանի Հանրապետության կառավարություն, իբրեւ արտաքին գործերի նախարար:
Հղում եմ Ձեզ իմ ամենաջերմ շնորհավորանքներն այդ առթիվ: Այն ճանաչումն է Ձեր տաղանդների, որոնք ես հնարավորություն եմ ունեցել գնահատել որպես Հայաստանի Հանրապետության դեսպան Ֆրանսիայում Ձեր պաշտոնավարության ողջ ընթացքում», - ըստ Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայության՝ ասված է Ժակ Շիրակի շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG