Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին երեկ հայտնեց «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության անդամի ազատված տեղը կհամալրի նշված խմբակցության անդամ Արտաշես Ավոյանը:
Պատվիրակության կազմում «Օրինաց երկիր»֊-ի ներկայացուցչի տեղը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Մհեր Շահգելդյանը նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարար:
Պատվիրակության կազմում ընդգրկվելով՝ Արտաշես Ավոյանը կընդգրկվի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի ձեւավորած աշխատանքային խմբում, որն զբաղվում է ԵԽԽՎ-֊ում Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւի կատարման քայլեր մշակելով:
Ռուզան Խաչատրյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)