Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար անդամ, կուսակցության խոսնակ Ռուզան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այսօր մոտ երեք տասնյակ մարդ բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Հայաստանի ոստիկանությունը հերքում է այդ տեղեկատվությունը:
«Մոտավորապես 30 հոգի, ըստ մեր նախնական տվյալների, բերման են ենթարկվել Մալաթիայում», - ասաց Խաչատրյանը` շարունակելով. - «Ոսկու շուկայից, որը պատկանում է Հակոբ Հակոբյանին… Բազմաթիվ քաղաքացիների գալիս են տուն եւ զգուշացնում են, որպեսզի գան ոստիկանության բաժանմունք` իբր զրուցելու համար»:
Այս ամենը, ըստ Խաչատրյանի, անմիջականորեն կապված է Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործի հետ. - «Կարելի է ենթադրել, որ այս կերպ փորձում են հիմնավորել քրեական գործը, որը հարուցված է Հակոբ Հակոբյանի նկատմամբ»:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հերքեցին, թե Մալաթիայի բաժին այսօր 30 մարդ բերման է ենթարկվել:
Ռուբեն Մելոյան