Մատչելիության հղումներ

Ռուսաստանի կառավարության առանցքային անդամները պահպանել են պաշտոնները


Այսօր Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է նոր կառավարության կազմը, որում առանցքային նախարարները պահպանել են իրենց պաշտոնները:

Սերգեյ Լավրովը առաջվա նման գլխավորելու է արտգործնախարարությունը, Անատոլի Սերդյուկովը՝ պաշտպանության նախարարությունը, իսկ Ալեքսեյ Կուդրինը՝ ֆինանսների նախարարությունը:

Անվտանգության դաշնային բյուրոյի նոր ղեկավար է նշանակվել Ալեքսանդր Բորտնիկովը, իսկ Նիկոլայ Պատրուշեւը, որը գլխավորում էր այդ կառույցը, դարձել է Անվտանգության խորհրդի քարդուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG