1988 թվականի ավերիչ երկրաշարժի 20-֊ամյակի կապակցությամբ գալիք դեկտեմբերի 7֊-ին Գյումրիում կկանգնեցվի աղետի զոհերին նվիրված հուշարձան, որի ստեղծման նախաձեռնողն է Խորհրդային Միության կառավարության նախկին ղեկավար, Ռուսաստանի ապրանքարդյունաբերողների միության նախագահ Նիկոլայ Ռիժկովը:
Հուշարձանի հեղինակը Ռուսաստանի ժողովրդական նկարիչ եւ Հայաստանի վաստակավոր նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանն է, որը կերտել է նաեւ Նիկոլայ Ռիժկովի արձանը Սպիտակում:
«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի վկայությամբ՝ Մոսկվայից արձանը Գյումրի կտեղափոխվի Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ինքնաթիռով: Մոսկվայում մետաղյա հուշարձանը կբաժանվի երկու մասի, որոնք կրկին կմիացվեն Գյումրիում: