Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան հրաժարվել է «տեսամրցավարի» ծառայություններից Կանադայում այս օրերին անցկացվող աշխարհի առաջնության ընթացքում:
Ֆեդերացիան այդ որոշումը բացատրում է Ֆինլադիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականների հանդիպման ժամանակ տեղի ունեցած դրամատիկ միջադեպով, որի արդյունքում ամերիկացիները դուրս են մնացել հետագա պայքարից:
Խիստ լարված այդ խաղի ընթացքում Ֆինլանդիան պարտվում էր 0:2 հաշվով, սակայն կարողացավ ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլեւ հաղթել` 3:2:
Մեկնաբանները, այդուհանդերձ, միաձայն պնդում են, որ դա ազնիվ հաղթանակ չէր: Բանն այն է, որ Ֆինլանդիայի հավաքականի հարձակվող Վիլլե Կոյստինենի հարվածից հետո տափօղակը կողքից է մտել դարպասը... ցանցում եղած փոքրիկ անցքի միջով:
Այդ պահը գրանցել են բոլոր հեռուստախցիկները, սակայն այն անտեսել, եւ դարպասի գրավումը հաստատել է «տեսամրցավարը»` դարպասի հետեւում տեղադրված տեսախցիկը:
Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ մրցավարները պարտավոր էին չեղյալ հայտարարել Կոյստինենի գոլը:
Արմեն Քոլոյան, Պրահա