«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Բաքվի դատարանը «Մութաֆաքիր» շինարարական ընկերության 5 աշխատակիցների դատապարտել է տարբեր պատժաչափերի` բարձրահարկի վթարի համար:
Դատարանը վճռել է, որ անցյալ տարվա օգոստոսի 28-ին գրեթե ավարտին հասցված 14-հարկանի շենքը ամբողջովին ավերվել է շինարարների կողմից թույլ տրված անվտանգության նորմերի աղաղակող խախտումների հետեւանքով: Վթարի արդյունքում զոհվել է 25 մարդ, որոնց մեծ մասը շինարարությունում աշխատող բանվորներ են եղել:
Դատարանը ընկերության ավագ ինժեներ Ասքեր Ալիեւին դատապարտել է 9 տարվա ազատազրկման: Երեք բարձրաստիճան շինարարներ, ինչպես նաեւ շենքի հատակագիծը պատրաստած ճարտարապետը 4-7 տարվա ազատազրկման են դատապարտվել:
Բացի այդ, դատարանը առգրավել է Ասքեր Ալիեւի, ինչպես նաեւ վերջերս մահացած ընկերության ղեկավար Ալի Մուրադովի անձնական գույքը, որը կդրվի աճուրդի եւ ստացված եկամուտը որպես հատուցում կփոխանցվի տուժածների ընտանիքներին:
Արմեն Քոլոյան, Պրահա