Մատչելիության հղումներ

Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վատիկանում կոչ է արել բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը այսօր Վատիկանում աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Վեհափառ հայրապետը, ելույթ ունենալով Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի՝ հավատացյալների հետ շաբաթական հանդիպման ժամանակ, դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց, հորդորել է «բոլոր ազգերին եւ երկրներին միասնաբար դատապարտել բոլոր ցեղասպանությունները, որոնք տեղի են ունեցել պատմության ընթացքում»:

«Այդ ոճրագործությունների ուրացումը նույնքան անարդարացի է, որքան այդ հանցանքները գործելը: Աշխարհի շատ երկրներ ճանաչել եւ դատապարտել են Օսհանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը», - ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի՝ փաստել է Ամենայն հայոց կաթողիկոսը:

Հավատացյալների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Բենեդիկտոս 16֊-րդը խոսել է «հայ քրիստոնյաների դաժան փորձությունների» մասին՝ «հատկապես վերջին դարի ընթացքում»:

Արեւմտյան առաջատար գործակալությունները հիշեցնում են, որ Հռոմի նախորդ պապը՝ Հովհաննես Պողոս երկրորդը 2001 թվականին այցելել Հայաստան եւ հարգանքի տուրք է մատուցել Օսմանյան Թուրքիայում կատարվածի զոհերի հիշատակին:

Գարեգին երկրորդը Բենեդիկտոս 16֊-րդի հետ կրկին կհանդիպի ուրբաթ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG