Մատչելիության հղումներ

Բանավեճի հանրապետական մրցաշար


Ծրագրի նպատակը երիտասարդությանը, ավելի ճիշտ այսօրվա դպրոցականներին, հասարակության ակտիվ անդամներ դարձնելն է: YFA-ի ղեկավարները համոզված են, որ դպրոցականներին բանավիճել սովորեցնելով` կարելի է նրանց ներգրավել հասարակական կյանքի մեջ:

«Սա բանավեճի ակումբների ստեղծման ու զարգացման ծրագիր է: Քաղաքացիական հասարակությունը զարգացնելու համար մենք դիմել ենք գործնական քայլերի, հասարակությանը հուզող թեմաները հասցնում ենք աշակերտներին բանավեճերի միջոցով», - ասում է ծրագրի ղեկավար Անի Հակոբյանը:

Ծրագիրը հովանավորվում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, իսկ 2007-ից` նաեւ Եվրոպական միության կողմից, որի ներդրումը կազմում է մոտ 80 հազար եվրո:

Ծրագրին մասնակցում են դպրոցականներ Հայաստանի 10 քաղաքների 80 միջնակարգ դպրոցներից: Ուսումնական տարվա սկզբում ընտրվում են դպրոցները, այնտեղ ստեղծվում են բանավիճային ակումբներ, վերապատրաստվում է ուսուցիչներից մեկը՝ ակումբը ղեկավարելու համար, ու սկսվում են բանավեճերը: Ակումբների անդամներ կարող են դառնալ 8-11-րդ դասարանի աշակերտներ՝ ըստ ցանկության:

Ամեն ուսումնական տարվա վերջում բոլոր 80 դպրոցների թիմերից ընտրվում է մեկական աշակերտ, ստեղծվում են քաղաքային թիմեր, որոնք մասնակցում են բանավեճի հանրապետական մրցաշարին:

Այսօր առավոտյան մրցաշարի մեկնարկն էր: Բոլոր 14 թիմերից եզրափակիչում կհայտնվեն երկուսը: Եզրափակիչ փուլում բանավեճի թեման ամենաբարդն է` «Արդյոք Կոսովոն կարո՞ղ է նախադեպ հանդիսանալ այլ հակամարտությունների լուծման համար»: Կհաղթի այն թիմը, որի բերած փաստարկները կլինեն ավելի հիմնավոր:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG