Մատչելիության հղումներ

Ռամիզ Մեհթիեւ. «Բանակը չպետք է խառնվի քաղաքականությանը»


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը այսօր հայտարարել է, որ բանակը չպետք է խառնվի քաղաքականությանը: Այդ մասին նա ասել է` մեկնաբանելով երկրի պաշտպանության նախարարի հայտարարությունը նախագահական ընտրություններում Իլհամ Ալիեւի թեկնածությունը առաջադրելու մասին:

«Ադրբեջանի Սահմանադրությունում հստակ նշված է, որ զինված ուժերը չպետք է խառնվեն քաղաքականությանը», - «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` ընդգծել է Մեհթիեւը:

Ադրբեջանում 2008 թվականի հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններում գործող նախագահի թեկնածությունն առաջադրելու մասին պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել էր երկուշաբթի օրը:

Իլհամ Ալիեւը Ադրբեջանի նախագահ է դարձել 2003 թվականին: 2005 թվականին նա գլխավորել է կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG