Մատչելիության հղումներ

Մյանմայում փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասավ 15 հազարի


Մյանմայում կիրակի օրը տեղի ունեցած ուժգին փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 15 հազարի, հազարավոր մարդիկ անհետ կորել են: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Մյանմայի ռազմական վարչախումբը:

Երկրի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ միայն Բոգալայ քաղաքում զոհվել է 10 հազար մարդ:

Մյանման կառավարող խունտան պատրաստակամություն է հայտնել ընդունել միջազգային հանրության օժանդակությունը:

ՄԱԿ-ը երեկ տեղեկացրել է, որ փոթորկից հետո հարյուր հազարավոր մարդիկ անօթեւան են մնացել:

ՄԱԿ-ի ներկայացուցչի վկայությամբ՝ տեղի է ունեցել «մեծ աղետ»:

Այդուհանդերձ, Մյանմայի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրում այս շաբաթվա վերջին նախատեսված սահմանադրական հանրաքվեն կանցկացվի` բացառությամբ աղետից առավել տուժած 47 բնակավայրերի:

Շաբաթ օրը Մյանմայում առաջին անգամ քվեարկություն կանցկացվի մոտ 20 տարվա ընդմիջումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG