Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանի դիմում-բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի 2007 թվականի դեկտեմբերի 15-ի համարում հրապարակված ձեռագիր փաստաթուղթը նրա ձեռքով չի գրված: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Սոնա Տռուզյանի փոխանցմամբ` Քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասի` «զրպարտություն` ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելը», եւ 136 հոդվածի առաջին մասի` «վիրավորանք` ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելը», հատկանիշներով հարուցված գործը ուղարկվել էր Կենտրոնի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար: Նախաքննության շրջանակներում նշանակվել էր դատաձեռագրաբանական փորձաքննություն, ինչպես նաեւ հարցաքննվել են Վազգեն Մանուկյանը, «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը, պատասխանատուները, աշխատակիցները, «Արմատ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:
«Հայկական ժամանակ»-ի տվյալ հրապարակումը պատմում էր Ազգային ժողովրդավարական միության գրասենյակում 1996 թվականի սեպտեմբերի 27-ին խուզարկության ժամանակ հայտնաբերված մի ձեռագրի մասին` պնդելով, թե այն գրված է կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանի ձեռքով:
Վազգեն Մանուկյանը գլխավոր դատախազին ներկայացրած իր դիմումում հայտարարել էր, որ թերթը հրապարակել է իր պատիվն ու արժանապատվություն նվաստացնող ակնհայտ սուտ տեղեկատվություն` իրեն մեղադրելով դավաճանության, պետական հեղաշրջման, հեղափոխության կազմակերպման, մահափորձեր, պայթեցումներ պլանավորելու մեջ:
Ավելի մանրամասն տեղեկատվություն գործի ընթացքի մասին Սոնա Տռուզյանը խոստացավ հայտնել ավելի ուշ:
Վազգեն Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանություններից` ասելով միայն, որ տվյալ հարցով իր հետագա անելիքը կորոշի եւ այդ մասին կտեղեկացնի փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո:
Ռուզան Խաչատրյան