Մատչելիության հղումներ

Բան Կի-մուն. «Հայաստանի ժողովուրդը նախորդ ամիսների ընթացքում հաստատել է ժողովրդավարական հաստատություններն ուժեղացնելու իր ցանկությունը»


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը փաստել է, որ հայաստանցիները վերջին ամիսներին հաստատել են ժողովրդավարական հաստատություններն ամրապնդելու ձգտումը:

«Հայաստանի ժողովուրդը նախորդ ամիսների ընթացքում հաստատել է ժողովրդավարական հաստատություններն ուժեղացնելու իր ցանկությունը՝ ձգտելով հասնել բարգավաճման եւ սոցիալական հավասարության», - ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձում:

«Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիրականացնի իր նպատակները՝ ժողովրդավարացման եւ սոցիալ-տնտեսական աշխատանքային ծրագրերի միջոցով», - ըստ կառավարության մամլո ծառայության՝ նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG