Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Վաչե Մանուկյանին եւ Դեյվիդ Բադդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ Էյչ-Էս-Բի-Սի բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման խնդիրները:

Երկուստեք նշվել է, որ Հայաստանն ունի մեծ ներուժ, որի ճիշտ օգտագործումը կարող է մեծապես խթանել տնտեսության զարգացմանը, այդ թվում` զբոսաշրջության ծավալների ավելացմանը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում Էյչ-Էս-Բի-Սի բանկի գործունեության ընդլայնման հեռանկարին:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
XS
SM
MD
LG