Այսօր Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը ուժի մեջ թողեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:
Արամ Կարապետյանը կալանավորվել է հետընտրական զարգացումների առնչությամբ:
Այսօր Արամ Կարապետյանը բողոքել է, որ վերաքննիչ դատարանը հայցը քննել է իր բացակայությամբ:
«Ես ցանկություն էի հայտնել այսօրվա դատական նիստին մասնակցել ու պայքարել իմ եւ մնացած քաղբանտարկյալների իրավունքների համար, սակայն ամեն ինչ արվեց, որ ես մնամ բանտում», - ասված է Կարապետյանի հայտարարության մեջ:
Արամ Կարապետյանը գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
Հովհաննես Շողիկյան