ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկեն երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորությունը, ինչպես նաեւ տարածաշրջան իրենց կատարելիք այցի հարցը: Այդ մասին APA գործակալությանը հայտնել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն:
Ֆասիեն նշել է, որ նախագահների հանդիպման մի քանի տարբերակ կա, մասնավորապես` այն կարող է անցկացվել հունիսի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք 12-րդ միջազգային էներգետիկ համաժողովի ընթացքում:
Ֆրանսիացի համանախագահը շեշտել է, որ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի լիագումար նիստի նախաշեմին Ստրասբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ միջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին որեւէ հիմնարար առաջարկ ներկայացնել չեն պատրաստվում, եւ այն ծանոթության բնույթ է կրելու: Այդուհանդերձ, նրա խոսքերով, այդ հանդիպումը ցույց կտա, թե որքանով են կողմերը պատրաստ շարունակել աշխատանքը:
«Մենք բանակցային գործընթացի վրա աշխատելու ցանկություն ենք տեսնում երկու կողմից էլ», - ասել է Ֆասիեն:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգ կմեկնի վաղը: Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նույն օրը նախատեսված է նրա հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի արտգործնախարարի հետ:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)