Մատչելիության հղումներ

Հացադուլը շարունակող պատգամավորը ցանկանում է հանդիպել օմբուդսմենի հետ


Պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը շարունակում է 7 օր առաջ հայտարարած հացադուլը, ցանկանում է հանդիպել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է կալանավորված պատգամավորի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը:

Հակոբ Հակոբյանը, որը ձերբակալվել է հետընտրական զարգացումների առնչությամբ, գտնում է, որ իրեն ներկայացված մեղադրանքը անհիմն է, եւ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, ասել է փաստաբանը:

Անցած շաբաթ պատգամավորի կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով: Հակոբ Հակոբյանը գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG