Մատչելիության հղումներ

Իրաքում երկու վրացի է սպանվել


Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրաքում սպանվել է երկու վրացի խաղաղապահ:

Երկու վրացի զոհվել է եւ մեկը վիրավորվել է Բաղդադից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դիյալա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:

Արեւմտյան լրատվամիջոցների վկայությամբ՝ երկու սպանվածները Վրաստանի խաղաղապահների առաջին զոհերն են 2003 թվականից ի վեր, երբ այդ երկիրը խաղաղապահներ գործուղեց Իրաք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG