Մատչելիության հղումներ

Բոլիվիայի ամենահարուստ նահանգը ինքնավարության է ձգտում


Այսօր Բոլիվիայի ամենահարուստ՝ Սանտա Կռուզ նահանգում հանրաքվե է անցկացվում ինքնավարության հարցով:

Նախագահ Էվո Մորալեսը նախապես հայտարարել է, որ չի ընդունելու «անօրինական» քվեարկության արդյունքները:

Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Սանտա Կռուզի բնակիչների մոտ 70 տոկոսը հանդես է գալիս ինքնավարության օգտին:

«Ֆրանսպրես»-ը փաստում է, որ եթե ինքնավարությունը իրականություն դառնա, երկիրը կմասնատվի՝ Բոլիվիայի արեւելքում կառաջանա գազով հարուստ դաշտավայրային միավոր, իսկ արեւմուտքում՝ լեռնային աղքատ մի տարածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG