Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում վարույթ է հարուցվել սեղմված (բնական) գազի շուկայում նկատված` հակամրցակցային համաձայնության հնարավոր երեւույթների առնչությամբ:
Հանձնաժողովի մոնիտորինգն արձանագրել է, որ վերջին 2-3 օրերին` գազի գնի սուբսիդիայի վերացումից հետո, ավտոգազալցակայաններում գազի գնի կտրուկ բարձրացում է տեղի ունեցել, նախնական գնահատականով` գազալցակայանների կողմից ձեռք բերված եւ վերջինների կողմից իրացվող գազի գնի անհամարժեք բարձրացում:
Հանձնաժողովի մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության համաձայն` վարույթի ընթացքում կուսումնասիրվեն բոլոր հանգամանքերը, տնտեսագիտական վերլուծության կենթարկվի լիցքավորվող գազի գնի բարձրացման չափի հիմնավորվածությունը, «Տնտեսական մրցակցության մասին» օրենքի հնարավոր խախտման երեւույթները: