Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հինգշաբթի երեկոյան ձերբակալվել են Ռուսաստանյան ժողովուրդների բարեկամության համալսարանում մի կողմից հայ, մյուս կողմից ադրբեջանցի եւ թուրք ուսանողների միջեւ արձանագրված միջադեպը հրահրողները:
Ռուսաստանյան ժողովուրդների բարեկամության համալսարանում ամեն տարի մայիսի 1-ին կազմակերպվող Ժողովուրդների փառատոնի շրջանակներով կայացած համերգի ժամանակ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ականատեսներից Հայկուշ Եղիազարյանը, հայաստանյան «Կիլիկիա» պարային համույթի ելույթի ժամանակ ադրբեջանցի եւ թուրք ուսանողները պլատիկե շշեր են նետել բեմի ուղղությամբ:
Հատուկջոկատայինները բեմից մատույցներից հեռացրել են կարգազանցներին, սակայն քիչ անց կրկին շշեր են նետվել բեմի ուղղությամբ, քաշքշոց է եղել, որի ժամանակ տուժել է հայազգի մի աղջիկ:
Համերգն ընդհատվել է, եւ արդեն մետրոյի «Բելյաեւո» կայարանի մոտ քաշքշոցը վերսկսելու փորձեր են եղել: Ավելի ուշ իրավապահները ձերբակալել են այն ավտոմեքենայի ուղեւորներին, որից կրակ է բացվել իրենց ուղղությամբ: Ձերբակալվածներից առգրավվել է պնեւմատիկ զենք:
Ազա Բաբայան, Մոսկվա