Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են հայ եւ ադրբեջանցի երիտասարդների միջեւ բախումը հրահրողները


Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, երեկ երեկոյան ձերբակալվել են Ռուսաստանյան ժողովուրդների բարեկամության համալսարանում մի կողմից հայ, մյուս կողմից ադրբեջանցի եւ թուրք ուսանողների միջեւ արձանագրված միջադեպը հրահրողները:

Ռուսաստանյան ժողովուրդների բարեկամության համալսարանում ամեն տարի մայիսի 1-ին կազմակերպվող Ժողովուրդների փառատոնի շրջանակներով կայացած համերգի ժամանակ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ականատեսներից Հայկուշ Եղիազարյանը, հայաստանյան «Կիլիկիա» պարային համույթի ելույթի ժամանակ ադրբեջանցի եւ թուրք ուսանողները պլատիկե շշեր են նետել բեմի ուղղությամբ:

Հատուկջոկատայինների բեմից մատույցներից հեռացրել են կարգազանցներին, սակայն քիչ անց կրկին շշեր են նետվել բեմի ուղղությամբ, քաշքշոց է եղել, որի ժամանակ տուժել է հայազգի մի աղջիկ:

Համերգն ընդհատվել է եւ արդեն մետրոյի «Բելյաեւո» կայարանի մոտ քաշքշոցը վերսկսելու փորձեր են եղել: Ավելի ուշ իրավապահները ձերբակալել են այն ավտոմեքենայի ուղեւորներին, որից կրակ է բացվել իրենց ուղղությամբ: Ձերբակալվածներից առգրավվել է պնեւմատիկ զենք:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG