Ալբանիան եւ Խորվաթիան այսօրվանից պաշտոնապես սկսել են բանակցել ՆԱՏ0-ի հետ` դաշինքին անդամակցելու հարցի շուրջ: Բալկանյան այդ երկրները Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու բանակցությունների առաջարկ են ստացել այս տարվա ապրիլին Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏ0-ի գագաթնաժողովում:
Գործող կարգի համաձայն, բանակցությունների ավարտից հետո Տիրանան եւ Զագրեբը կստորագրեն անդամակցության պայմանագիրը, որն այնուհետեւ պետք է վավերացվի երկու երկրների, ինչպես նաեւ ՆԱՏ0-ի անդամ բոլոր 26 երկրների օրենսդիր մարմինների կողմից:
Եթե ամեն ինչ տեղի ունենա նախատեսված ժամանակացույցի համաձայն, ապա Ալբանիան եւ Խորվաթիան հաջորդ տարվա ապրիլին կայանալիք ՆԱՏ0-ի 60-ամյակի հոբելյանական գագաթնաժողովում կհռչակվեն դաշինքի նոր լիիրավ անդամներ:
Արմեն Քոլոյան, Պրահա