Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ բանավիճեցին երիտասարդները


ՀՀՇ-֊ի երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանի կարծիքով՝ ժամանակն է մի կողմ դնել Թուրքիային ներկայացվող նախապայմանները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

ՀՅԴ-֊ի երիտասարդական թեւի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ճիշտ հակառակն է պնդում. երիտասարդ դաշնակցականի կարծիքով, 1915 թվականից հետո Թուրքիայում ոչինչ չի փոխվել, եւ դիվանագիտական մակարդակով ինչ֊-որ բան քննարկելը վաղաժամ է:

Կարեն Կարապետյանը կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների լարվածությունը կհասցնի նրան, որ հազարավոր հայ առեւտրականներ կզրկվեն Թուրքիայից ապրանք բերելու հնարավորությունից, իսկ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը հակադարձեց, թե «պետական շահը անգամ դա կարող է զոհել»:

Բանավեճը սրվեց, երբ հարց բարձրացվեց, թե ինչո՞ւ էին ապրիլի 24֊-ին ընդդիմության երթի ժամանակ հնչում քաղաքական կարգախոսներ: Կարեն Կարապետյան ասաց, որ Ծիծեռնակաբերդում բոլոր վանկարկումները դադարել էին: Իշխան Սաղաթելյանն, իր հերթին, ասաց. - «Վիրավորական է Եղեռնի զոհերի համար, որ մարտի 1-ը համեմատում եք ապրիլի 24-ի հետ»:

Երբ անդրադարձ եղավ երկրում խոսքի ազատության վիճակին, բանավեճը վերածվեց բակային լեզվակռվի, եւ կազմակերպիչը ստիպված եղավ ուղղակի ավարտել հանդիպումը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG