Հայաստանը հաստատակամ է` ընդլայնելու Իրանի հետ գործակցության շրջանակը: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին:
Երկկողմ հարաբերությունները բնութագրելով որպես կայուն եւ զարգացող` Սերժ Սարգսյանը հատկապես կարեւորել է էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը, ինչպես նաեւ առաջնային է համարել ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, մասնավոր հատվածների միջեւ գործակցության խթանումը:
Հայաստանի նախագահը նաեւ ողջունել է Իրանի հավասարակշիռ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Նա նշել է, որ Հայաստանը կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի շրջանակում եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին համապատասխան:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` դեսպանը ասել է, որ Իրանի ղեկավարությունը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը:
Սեյեդ Ալի Սաղայիանը նշել է նաեւ, որ իրանական կողմը բարձր է գնահատում Հայաստանի զուսպ արձագանքը տարածաշրջանի երկրներից մեկի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին:
(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)